
«Ռեալ Սոսյեդադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը պաշտոնապես դարձել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ:
Նշենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 35 խաղի՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: