Աթլետիկոն նոր ավագ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինն այսուհետ կատարելու թիմի ավագի պարտականությունները.

««Աթլետիկոյի» ավագի թևկապը կրելը երջանկություն, հպարտություն և մեծ պատասխանատվություն է: Կշարունակեմ թիմին օգնել բարձրագույն նպատակների հասնելու հարցում: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ շատ ոգևորված ենք և ավելի լավ հանդես գալու մտադրություն ունենք»,- Գոդինի խոսքը մեջբերել է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականից սկսած «Աթլետիկոյի» ավագի պարտականությունները կատարում էր Գաբին, ով տեղափոխվել է Քաթարի «Ալ-Սադդ» ակումբ:

Հավելենք, որ «Աթլետիկոյի» առաջիկա հանդիպումը կայանալու է օգոստոսի 15-ին. ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար Դիեգո Սիմեոնեի թիմը պայքարելու է «Ռեալի» հետ:




Լրահոս