Ամերիկյան վիզաների հանձնման համակարգը կվերականգնվի մի քանի շաբաթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան վիզաների հանձնման համակարգի վերականգնումը կտևի մի քանի շաբաթ: Նշենք, որ այն ընդհատվել էր մի քանի օր առաջ:

ԱՄՆ մի շարք հյուպատոսություններում վիզաներ են հանձնում ընդհատումներով։ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ խնդիրները շարունակվում են արդեն մի քանի ամիս։

«Մենք ենթադրում ենք, որ կպահանջվեն շաբաթներ, որպեսզի լիովին վերականգնվի համակարգի աշխատանքը»,- նշել է Հարֆը։

Նրա խոսքով՝ ընդհատման պահից ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում 180 հազար վիզա է տվել 270 հազարի փոխարեն։ Նա նշել է, որ իրավիճակը կարգավորվում է:




Լրահոս