«Բավարիա»-ն կշարունակի գերիշխող դիրք գրավել Բունդեսլիգայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի կարծիքով՝ առաջիկա մրցաշրջանում Մյունխենի «Բավարիա»-ն կշարունակի գերիշխող դիրք գրավել Բունդեսլիգայում:

«Կարիք չկա տեղ տալ վիճակագրությանը: Նոր մրցաշրջանում մյունխենցիները կրկին գերիշխանություն կհաստատեն Բունդեսլիգայում»,- նշել է նա և խոսել իր թիմի հնարավոր հաջողությունների մասին:

«Ինչ վերաբերում է «Բորուսիա»-ին, ապա մեր խնդիրն այն է, որ մրցաշրջանի ընթացքում այնքան շատ միավորներ չկորցնենք, որքան նախորդ մրցաշրջանում: Մենք հիանալի մեկնարկեցինք և գերազանց անցկացրինք նախորդ մրցաշրջանի ավարտը», – նշել է Ռոյսը:




Լրահոս