Google-ի արբանյակային քարտեզի օգտատերերը Լուսնի մակերեսին հայտնաբերել են այլմոլորակայինի ուրվանկար հիշեցնող պատկեր: Համապատասխան տեսանյութը YouTube-ում մոտ 1 շաբաթում 507 հազար դիտում է ունեցել:
Տարօրինակ պատկերը հիշեցնում է կանգնած հումանոիդի. գրել է Mirror-ը:
«Կարծես, ինձ հաջողվել է Լուսնի վրայի կյանքը պատկերել»,- գրել է տեսանյութի հեղինակը:
Օգտատերերն այս տեսանյութում պատկերվածի վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշել: Ըստ մեկնաբանություններից մեկի՝ պատկերը «ձնեմարդի տիեզերական տարբերակն է կամ ահռելի շինություն»: