ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսնի վրա ծիլ տված պատմության մեջ առաջին բույսը չորացել Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բամբակենու սերմը, որը Լուսնի հակառակ կողմում ծլել Էր չինական Chang՚e 4 զոնդում, չորացել Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Սինհուա»-ն: Գիտնականները պնդում են, որ երկարատեւ գիտափորձի հույս չունեին Lunar Micro Ecosystem փոքրաչափ կենսոլորտով:

Ծիլի կործանման գործոն են համարում լուսնային գիշերը, երբ Երկրի բնական արբանյակի մակերեւույթի ջերմաստիճանն իջնում Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 170 աստիճան:

Բացի բամբակենուց, Լուսին Էին հասցվել հլածուկի, կարտոֆիլի եւ ձիթատու մշակաբույսերի սերմեր, սակայն դրանք չեն ծլել:

Իջեցվող ապարատը՝ Chang՚e 4 առաքելության 140-կիլոգրամանոց լուսնագնացով, հունվարի 3-ին փափուկ վայրԷջք Է կատարել Հարավային բեւեռ – Էյթքեն ավազանում՝ դառնալով առաջին զոնդը, որն իջել Է Լուսնի հակառակ կողմի վրա:




Լրահոս