
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր պետք է կայանար «Ի պաշտպանություն Ռուսաստանում հայազգի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի» երթը:
Ինչպես Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, երթը բազմամարդ է, և մասնակիցները Թամանյանի արձանի մոտակայքից պատրաստվում են շարժվել դեպի նախագահական նստավայր, որից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ապա` Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Ելույթի խոսքով հանդես եկավ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով իր խոսքում նշեց, որ Ռուսաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի Լ. Հայրապետյանի` խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
«Բոլորս էլ պարտավոր ենք պայքարել արդարության և Լևոն Հայրապետյանի ազատության համար»,- իր խոսքում ասել է Վ.Շիրխանյանը:
Այս պահին այնտեղ են քաղաքական և մշակույթի գործիչներ, այդ թվում Միքայել Պողոսյանը, Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվը և այլք: