
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն պատրաստ է խաղերի ժամանակ ավելի մեծ պատասխանատվություն իր վրա վերցնել:
«Ուրախ եմ, որ ինձնից կատարյալ խաղ են ակնկալում: Ես երկար եմ մտածում որևէ բան ձեռնարկելուց առաջ: Պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն կրել խաղերի ժամանակ: Բարդ իրավիճակներում արդեն շատ անգամ եմ կարողացել ճիշտ որոշումներ կայացրել:
Անչափ ուրախ եմ` աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփելու համար և արդեն մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ առաջիկա մրցաշրջանին»,- նշել է Գյոտցեն: