Կլոպը չի ցանկանում մրցել ռուսական ակումբների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայում չէր ցանկանա խաղալ Ռուսաստանի և Իսրայելի ակումբների դեմ: Նա դա կապում է քաղաքական վերջին իրադարձությունների հետ:

«Չէի ցանկանա խմբում մրցել ռուսական կամ իսրայելական թիմերի դեմ: Դժվար է ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է»,- ասել է Կլոպը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայում Ռուսաստանը ներկայացնում են ԲԿՄԱ-ն և «Զենիթ»-ը:




Լրահոս