«ԲԱՄՕ»-ի սեփականատերերը խաբո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել ԲԱՄՕ-ի գործունեությունն ու նրա սեփականատերերի գործելաոճը: Մեր տեղեկություններով՝ ԲԱՄՕ ընկերության սեփականատերեր Մուրադյան եղբայրները, ՌԴ-ում շինարարական բիզնեսում լուրջ խնդիրների առաջ են կանգնել:

Ու անգամ ՌԴ լրատվամիջոցները նրանց գործունեությունն իրենց ուշադրության կենտրոնում են պահում: Տեղեկություններ կան, որ ԲԱՄՕ-ի սեփականատերերը լինելով խոշոր շինարարական ընկերություն` խաբեության շնորհիվ կարողացել են միլիոններ աշխատել, որն այսօր ՌԴ իշխանությունները ցանկանում են բացահայտել:

Վերջերս էլ ՌԴ լրատվամիջոցներն անդրադարձել են Արմեն Մուրադյանի գործունեությանը: Ռուսական Kompromat.ru կայքը նշել է, թե  «Պրոֆեսիոնալ  «քցողի» առաջին քայլերը Արման Մուրադյանը սկսել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, Կալինինգրադի մարզպետ Գեորգի Բոոսի…»:

«Ժողովուրդ»-ը փորձել է այս առիթով զրուցել Բորիս Մուրադյանի հետ, սակայն վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:




Լրահոս