Հրազդանի կիրճում կանեփ էր ցանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին` ժամը 19.40-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներ, ապօրինի թմրամիջոցներ աճեցնելու կասկածանքով, Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Ս.-ին: Պարզվել է, որ նա ապրիլ ամսին Հրազդանի կիրճում ցանել և աճեցրել է մշակումն արգելված կանեփի բույսեր:

Նույն օրը, ժամը 20.05-ին, նրա մատնանշած վայրից հայտնաբերվել են կանեփի բույսեր:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս