Նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատարը Էրդողանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում այսօր անցկացված նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն այս պահի դրությամբ առաջատար է և նրա օգտին քվեարկել է 11.235.571 մարդ։

Միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 7.315.448 ձայն, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը՝ 1.715.908։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի բնակիչներն առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով պետք է ընտրեին երկրի նախագահին, իսկ մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ:




Լրահոս