Արդեն տևական ժամանակ է, ինչ Ucom ընկերությունը «հոգեվարքի» մեջ է: Այսօր արդեն երրորդ անգամ է, որ ընկերության կողմից տրամադրվող ինտերնատային կապը խափանվում է, ինչի պատճառով խաթարվում է նաև Armlur.am-ի և այլ լրատվամիջոցների բնականոն աշխատանքը:
Armlur.am-ը փորձում է Ucom ընկերությունից պարզել, թե ինչն է անընդմեջ կրկնվող ինտերնետային կապի բացակայության պատճառը: Սակայն հեռախոսազանգերին պատասխանում է ընկերության ինքնապատասխանիչը, որը տեղեկացնում է, որ ընկերությունն «ամեն ինչ անում է» կապը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին (Տամոժնի Գագո):