Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն armlur.am-ն արդեն հայտնել էր, Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատական լսումների ժամանակ վատացել է: Դրա հետ կապվա ընդմիջում էր հայտարարվել, ապա դատական նիստը հետաձգվել է և տեղի կունենա օգոստոսի 15-ին:

Լսումների ժամանակ Հայրապետյանի շահերը երեք պաշտպան է ներկայացրել, այդ թվում` մայրաքաղաքային փաստաբանների պալատի նախագահ Գենրի Ռեզնիկը: Պաշտպաններին ներկայացվել էր նաև բժշկական տեղեկանքը, որը վկայում էր Հայրապետյանի առողջական վատ վիճակի մասին:

Անձամբ Հայրապետյանը լսումների ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում` իրեն ինչում են մեղադրում և փորձել է դիմել դատարան՝ քննիչին փոխելու խնդրանքով: Սակայն դատարանը չի ընդունել այս դիմումը, և Հայրապետյանին մեղադրել են դատական լսումների կարգուկանոնի խախտման համար:

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի դիմումի հիման վրա ձերբակալել էր գործարարին մինչ սեպտեմբերի 15-ը: Անձամբ Հայրապետյանը չի ընդունում իր մեղքը և հերքում է բոլոր մեղադրանքները:




Լրահոս