ՍԽԱԼ Է ՍԱՍՈՒՆԻ ՀԵՏ ԱՅՍՊԵՍ ՎԱՐՎԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր, Հանրապետական խմբակցության պատգամավոր` Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Այսօր Սասունի հետ կապված կարգավիճակը սխալ ա: Ես միշտ ասել եմ` անկախ նրանից, որքա՞ն ա Սասունը սխալ, որքա՞ն ա ճիշտ, դա էս դեպքում կարեւոր չի: Հաշվի առնելով իրա անցած ճանապարհը, ինքը անհատ ա եղել, որ իրա շուրջը հավաքել ա ամբողջ մի շրջանի տղերքի ու պատերազմ ա տարել. ամեն մարդու շուրջ չի, որ կարան մարդիկ հավաքվեն: Ու էտ տղու հետ էսօր նման ձեւ վերաբերվել` ես գտնում եմ որ շատ սխալ ա: Ես նորից եմ կրկնում, անկախ նրանից` ինքը ճիշտ ա, թե՞ սխալ, ես չեմ ընդունում, որ էսօր ինչ-որ հետապնդումներ կան: Էս ձեւով էսօր եսիմ ի՞նչ են ուզում անել, ուզում են վրե՞ժ լուծել, թե՞ ուրիշ բան, ես չեմ ընդունում, սխալ ա: Իմ գլխով էլ նման բաներ շատ ա անցել, ես իմ կաշվի վրա եմ զգացել ու գիտեմ, որ էտ շատ սխալ ա:  ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ




Լրահոս