Արմերոն` «Միլան»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի հավաքականի պաշտպան Պաբլո Արմերոն տեղափոխվեց «Միլան», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ես միացա մեծագույն ակումբի։ Քրտնաջան աշխատելու եմ, ակումբի ու երկրպագուների համար անելու եմ հնարավոր ամեն ինչ»,- ասել է Արմերոն։

Ավելի վաղ կար տեղեկություն, որի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու համար «Միլան»-ը կես միլիոն եվրո է վճարելու «Ուդինեզե»-ին։ Իսկ մրցաշրջանի ավարտից հետո միլանցիներն արդեն կարող են ձեռք բերել Արմերոյի տրանսֆերը 3.5 միլիոն եվրոյով։




Լրահոս