Նոր Նորքում ավտովթարի հետևանքով 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում այսօր՝ օգոստոսի 14-ի առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել. մարդատար ԳԱԶելի 10 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:40-ին, ահազանգը ստացվել է ժամը 08:00-ին: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է, որ Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում բախվել է ԳԱԶել մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 10 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:




Լրահոս