Քաղաքապետարանին գումար հատկացնելու ծրագիրը կքննարկվի լրացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց գումար հատկացնել նաև տարածքային կառավարման նախարարությանը, որը պետք է ուղղվեր Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանին կհատկացվի 4.000.000.0 հազար դրամ, որից՝ ինն ամսում՝ 1.500.000.0 հազար դրամ:

Նշված առաջարկը կառավարությունում ներկայացնում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստին՝ քաղաքապետի խոսքի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջամտեց.«Մարգարյան, բա մենք պայմանավորվել էինք տարվա վերջում տալ այդ 9 մլրդ-ը»:

Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ իրենք նախատեսել են նախնական վճարումների համար հատկացնել: Վարչապետն էլ հանձնարարեց լրացուցիչ քննարկել այդ հարցը:




Լրահոս