Մշակույթի նախարարությանը գումար հատկացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց գումար տրամադրել մշակույթի և տարածքային կառավարման նախարարություններին: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Սվետլանա Գրիգորյանի քրոջը` Ստելլա Գրիգորյանին տրամադրելու նպատակով,  մշակույթի նախարարությանը 2014 թվականի իննը ամսում կհատկացվի 2277.41 հազ. դրամ:

Իսկ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Հեղինե Հովհաննիսյանի դստերը` Մ. Մարինոսյանին տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի իննը ամսում կհատկացվի 2277.41 հազ. դրամ:

Ինչպես նաև գումար կտրամադրվի տարածքային կառավարման նախարարությանը:  Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2014  թվականին հատկացնել 4,000,000.0 հազար դրամ, որից՝ ինն ամսում՝ 1,500,000.0 հազար դրամ:




Լրահոս