DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգևեցին երիտասարդներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Փառատոնն անցկացվում էր «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում են պահել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդին։ Փառք ու պատիվ այն բոլոր երիտասարդներին, ովքեր ապահովում են մեր անդորրը»։

Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այդ երիտասարդների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կրթական, զարգացման ծրագրեր, տոնական միջոցառումներ իրականացնել։ «Մեր երիտասարդներն ամենալավն են աշխարհում։ Սիրելի′ երիտասարդներ, դուք ուժեղ եք, դուք կրթված եք, մրցունակ եք, ոչ մի տեղ չկաշկանդվեք, ամեն տեղ հպարտ կարող եք բարձրաձայնել, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք»,- ասաց հիմնադրամի համակարգողը։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, նշեց, որ DJ-ների համերգը երիտասարդության նախաձեռնությունն է եւ երիտասարդության համար։ «Օգոստոսը բավականին ակտիվ ընթացք է ճամբարային մթնոլորտի, բանակումների, տարբեր երիտասարդական նախաձեռնությունների առումով։ Այս օրերին Երեւանում են գտնվում բազմաթիվ երիտասարդներ սփյուռքից, եւ մայրաքաղաքում նրանց ժողովելու խնդիր ունեինք։ Նպատակն է տոնական տրամադրություն հաղորդել երիտասարդներին»,-նշեց փոխքաղաքապետը։

Մոտ 3 ժամ տեւողությամբ համերգին հանդես եկան DJ-ներ Սմոքը, Դիփ Դենին, Լեոն Գրիսը, Կրետը եւ այլք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

op7

op5

op3

op4

op1

op2

op




Լրահոս