«Կարիբյան մարդակերը» մտադիր է պահպանել իր տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, գերմանական Էյրֆուրտ քաղաքում կկայանա մենամարտ գերծանր քաշային կարգում IBF վարկածում աշխարհի չեմպիոնի կոչման համար: Գործող չեմպիոն կուբացի Խուան Պաբլո Էրնանդեսը կպայքարի թուրքական ծագումով գերմանացի բռնցքամարտիկ Ֆիրհատ Ասլանի հետ:

Բեռլինում բնակվող կուբացի Էրնանդեսը 29 տարեկան է: Նա մասնակցել է 2004թ.-ի Օլիմպիական խաղերին, իսկ 2005թ.-ից անցել է պրոֆեսիոնալների շարքը: Այդ ժամանակից ի վեր «կարիբյան հանիբալը» անցկացրել է 29 մարտ և տարել 28 հաղթանակ, որից 14-ը՝ նոկաուտով: Առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը կուբացին ստացել է 2011թ.-ի հունվարին: Դրանից հետո Էրնանդեսը կարողացել է իր կոչումը երեք անգամ պաշտպանել: Վերջինը, ով փորձել է նրան հաղթել, ռուս բռնցքամարտիկ Վասիլի Ալեքսեևն էր, սակայն նա էլ զիջեց Խուան Պաբլոին:

Կուբացու առաջիկա հակառակորդ Ֆիրհատ Ասլանը շատ փորձառու բռնցքամարտիկ է: Էրնանդեսին հաղթելու դեպքում Ֆիրհատը կդառնա ամենատարեց աշխարհի չեմպիոնը՝ սեպտեմբերին կլրանա նրա 44 տարին: Ասլանը պրոֆեսիոնալ ռինգում սկսել է ելույթ ունենալ 1997թ.-ից: Նա անցկացրել է 44 մարտ և տարել 33 հաղթանակ: Սպասվող մարտում ավելի հավանական է կուբացու հաղթանակը, սակայն Ասլանն էլ դեմ չէ հաղթել, քանի որ դա չեմպիոն դառնալու նրա վերջին շանսն է:

Մարտի ուղիղ հերառձակումը կարելի է դիտել մի քանի ռուսական կայքերով, այդ թվում՝ Russia2.tv-ով և Вести.Ru-ով:
2526bda451430de71c6347d23a0b5cee_XL

Marco Huck v Firat Arslan - WBO World Championship




Լրահոս