Ֆեդերերը նվաճեց իր 80-րդ տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պարտության է մատնել իսպանացի Դավիդ Ֆերրերին՝ Western & Southern Open в Цинциннати (ԱՄՆ) տուրնիրի եզրափակչում: Աշխարհի 3-րդ ռակետ, 33-ամյա Ռոջերը հաղթեց 32-ամյա Դավիթին, ով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ռոջերը հաղթել է 6/3, 1/6, 6/2 հաշվով. հայտնում է sport.ua-ն:

Խաղի ժամանակ, որը տևել է 1 ժամ 42 րոպե, Ֆեդերերը երկու կրկնակի սխալ է թույլ տվել: Այս հաղթանակը Ֆեդերերին բերել է 80-րդ չեմպիոնական տիտղոսը և երրորդը՝ 2014թ.: Շվեցարացին կստանա նաև 638.850 դոլար մրցանակ և 1000 միավոր՝ համաշխարհային ռեյտինգի օգտին:




Լրահոս