Armenian text to speach

Հայաստանի թենիսի տղամարդկանց թիմը հաղթանակով է մեկնարկել «Դևիսի գավաթ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի թենիսի տղամարդկանց թիմը հաղթանակով մեկնարկեց Ծաղկաձորում ընթացող մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Դևիսի գավաթ»-ի խաղարկության առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին։ Մենախաղում հաղթանակ տարան Դավիթ Պողոսյանն ու Միքայել Ավանեսյանը, իսկ զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։

Հունիսի 17-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սան Մարինոյի հավաքականի հետ:

 




Լրահոս