Բենատիան կմեկնի Մանչեսթե՞ր, թե՞ Մյունխեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի պաշտպան Մեհդի Բենատիաի համար պայքարը, կարծես թե, հասել է իր գագաթնակետին: Անցյալ շաբաթվա միջնամասում մարոկկացի պաշտպանի համար պայքարում ֆավորիտ դարձավ Մյունխենի «Բավարիա»-ն:

Նախօրեին հավակնորդների մեջ առաջատար դարձավ արդեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը պրակտիկորեն 27-ամյա ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այս նորությունը «Բավարիա»-ի տեխնիկական տնօրեն Միխայիլ Ռեշկեին ստիպել է արտահերթ ուղևորվել Հռոմ, որպեսզի Իտալիայի փոխչեմպիոններին ֆինանսապես առավել հարմար պայմաններ առաջարկի:

Մանկունիանցիները, բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, գործարքը գնահատել են 30 մլն եվրո: Հիշեցնենք, որ Բենատիան դեռևս գարնանն էր ցանկանում հեռանալ «Ռոմա»-ից այն բանի համար, որ ակումբը չի կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Նախկինում նրա հանդեպ հետաքրքրություն էին ցուցաբերել «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն, բայց «Սիթի»-ն գնեց Էլյակիմ Մանգալային, իսկ Ժոզե Մոուրինյուն հերքեց Բենատիայի հետ կապված իրենց մտադրությունների առկայությունը:




Լրահոս