«Միլան»-ը ցանկանում է վերադարձնել մարոկկացի պաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսոներներ»-ը չեն կորցնում մարոկկացի պաշտպան Ադել Տարաբտի հետ ամբողջական պայմանագիր կնքելու իրենց հույսը: Վերջինս «Սան-Սիրո»-ում վարձակալական հիմունքներով անցկացրել է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և 14 խաղում դարձել 4 գոլի հեղինակ:

25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու պայքարին միացել են նաև իտալական «Նապոլի»-ն և «Պեշիկթաշ»-ը, սակայն հիմա էլ նրանք չեն կարող վճարել սահմանված գումարը՝ 7 մլն եվրո:

Չի բացառվում, որ այս ակումբները կորդեգրեն «Միլան»-ի տակտիկան: Իտալիայում հայտնում են, որ միլանցիները կսպասեն մինչ օգոստոսի ավարտը և կփորձեն լոնդոնյան ակումբի հետ պայմանավորվել, սակայն՝ ավելի փոքր գումարով:




Լրահոս