Բերնարդը կտեղափոխվի «Արսենալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդը մոտակա ժամանակներս կարող է տեղափոխվել «Արսենալ»: Ինչպես հայտնի է, լոնդոնյան ակումբը մեկ տարի առաջ ցանկանում էր ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին, սակայն վերջինիս համար պայքարում պարտվեց ուկրաինական «Շախտյորին», ով «Ատլետիկո Մինեյրո»-ին վճարեց 25 մլն եվրո:

Եթե Դոնեցկի ակումբը կարողանա լոնդոնյան ակումբի հետ ընդհանուր լեզու գտնել, ապա Ուկրաինայի չեմպիոնները վարճակալությունից կստանան 5 մլն ֆունտ, իսկ մյուս ամառ կկարողանան վաճառել տրանսֆերը 30 մլն եվրոյով:

Նախորդ մրցաշրջանում Բերնարդն ուկրաինական լիգայում անցկացրել է 18 խաղ, դարձել 2 գոլի հեղինակ, իսկ ԱԱ-2014-ի ժամանակ երկու անգամ դուրս է եկել փոխարինման, իսկ Նեյմարի վնասվածքից հետո հայտնվեց բրազիլիացիների մեկնարկային կազմում:




Լրահոս