Նոր մրցաշրջանում «Չելսի»-ի հիմնական դարպասապահը կլինի Կուրտուան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ նոր մրցաշրջանում Տիբո Կուրտուան կդառնա թիմի հիմնական դարպասապահը:

Վերջին մի քանի տարում «Չելսի»-ի հիմնական դարպասապահը Պետր Չեխն էր: Նախկինում Մոուրինյոն հայտարարել էր, թե դեռ չի որոշել՝ ում կվստահի դարպասը:

«Պարզ է, որ դարպասապահն այն խաղացողը չէ, որին կկարողանանք խաղից խաղ փոխել: Պետք է հավասարակշռություն: 10 տարի առաջ ես շատ դժվար որոշում ընդունեցի, երբ փոխարինեցի Կառլո Կուդիչինիին Չեխով, ով երկար տարիներ ֆանտաստիկ էր հանդես գալիս «Չելսի»-ի կազմում: Եվ ես ունեի դարպասների պահապանի համար անձ դեռ երկար տարիներ:

Այստեղ իրավիճակը նույնն է: Մենք պետք է մտածենք ակումբի ապագայի մասին և ես որոշում եմ ընդունել հօգուտ Կուրտուայի», – նրա խոսքերն է մեջբերում BBC-ն:




Լրահոս