ՖՈՏՈ. Ժոզե Մոուրինյոն այգում մարզում է անցկացրել «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին նկատել են այգում, որտեղ նա մարզում է անցկացրել թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ, հաղորդում է Sky Sports-ը: Հայտնի է, որ ֆուտբոլիստներից մեկը եղել է Տանգի Նդոմբելեն:

Նույն այգում են նկատվել նաեւ «խցանների» եւս երկու ֆուտբոլիստներ ՝ կիսապաշտպան Ռայան Սեսենյոնն ու պաշտպան Դավինսոն Սանչեսը: Նրանք մարզվում էին Մոուրինյոյի խմբից առանձին: Հավելենք, որ Անգլիայում արտակարգ դրության կանոնակարգով սահմանված, մարդիկ օրվա ընթացքում իրավունք ունեն տանից դուրս գալ ընդամոնը 1 անգամ` զբոսնելու կամ բացօթյա վարժություններ կատարելու նպատակով` սոցիալական հեռավորությունը պարտադիր պահպանելու պայմանով: «Տոտենհեմի» ֆուտբոլիստները արդեն մի քանի անգամ խախտել են կարանտինի կանոնները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 55,242 դեպք, որոնցից մահացել են 6,159-ը, իսկ բուժվել`135-ը:


Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս