Գոդինը Մյունխեն, Ագեերը՝ Մադրիդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաճախ է Խավի Մարտինեսին օգտագործում ոչ սովորական պաշտպանական գծում, այլ` պաշտպանության կենտրոնում, այդ պատճառով էլ իսպանացու՝ կես տարով շարքից դուրս գալը ստիպեց գերմանական ակումբին կտրուկ ակտիվանալ տրանսֆերային շուկայում:

Կարևոր առաքելությունը վստահված է ակումբի տեխնիկական տնօրեն Միխայիլ Ռեշկեյին: Կիրակի օրը նա այցելել էր Հռոմ` հույսով, որ առաջ կանցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և կհամոզվի «Ռոմա»-ին վաճառել Մեխդ Բենատիային: Իսկ «Բավարիա»-ի նոր նպատակը դարձել է ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը:

28-ամյա ֆուտբոլիստը, ով հանդիսանում է մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպանության հենասյուներից մեկը, 4 տարվա ընթացքում իր թիմի հետ հաղթել է առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Եվրոպայի լիգան, և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:

Չի բացառվում, որ իսպանական ակումբը կհամաձայնվի լուրջ փողերի դիմաց վաճառել Գոդինի տրանսֆերը: Մադրիդում արդեն ուրուգվայցի ֆուտբոլիստին փոխարինող են գտել: Նա ոչ պակաս հմուտ Դանիել Ագեերն է, ով վաղուց է նախատեսում լքել «Լիվերպուլ»-ը:




Լրահոս