Գալուստ Սահակյանը՝ «Բազե»-ում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանի նախագահը, ողջունելով հավաքի մասնակիցներին, նկատեց, որ «Բազեի» կազմավորման փուլում որոշակի դերակատարում ունեցել է նաև ինքը։

«Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ «Բազե» ծրագիրը պետք է կայանա, և այն տարեցտարի ամրանում և ուժեղանում է։ Ուժեղներին և՛ հարգում են, և՛ փորձում են որոշակիորեն քննադատել։ Այսպես է կյանքի օրենքը։ Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք տարին մեկ անգամ հավաքվում են «Բազեի» շրջանակներում՝ ինքնադրսևորվելու, բացահայտելու իրենց կարողությունները։ Ցանկացած նման երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը»,- նշեց Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ երիտասարդների պայքարում հաղթում է գաղափարը, միասնությունը, որը պետք է ծառայի մեր հայրենիքին ու ժողովրդին։

ԱԺ նախագահը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանում քաղաքական ուժերի համագործակցությանը և այլ խնդիրների։

Խոսելով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետական ապարատում աշխատողների ավելի քան 60 տոկոսը մինչև 35 տարեկան են։ Խորհրդարանում ձևավորված է երիտասարդական խորհրդարան, որտեղ ներգրավված երիտասարդների ներուժը նույնպես օգտագործվում է։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նկատեց, որ խնդիրը քննարկումների փուլում է, և հաշվի կառնվի այն, ինչը քաղաքական ուժերի կողմից առավել ընդունելի կլինի։ «Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի հզորանա», – ասաց ԱԺ նախագահը։
Խորհրդարանի խոսնակը դիտեց նաև բազեականների մշակութային և սպարտային մրցույթները։

Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։

baze

baze2

baze3

baze4

baze5

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս