«Լիվերպուլ»-ն Իտալիայի հավաքականի 24-ամյա հարձայվող Մարիո Բալոտելիին ձեռք բերելու պաշտոնական առաջարկով դիմել է իտալական «Միլան»-ին. տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Անգլիական ակումբը հարձակվողին ձեռք բերելու համար պատրաստ է տրամադրել 22 մլն եվրո: «Ռոսսոներներ»-ն առանձնապես շահագրգռված չեն նրան բաց թողնելու հարցում, սակայն պատրաստ են սկսել բանակցությունները, եթե Բալոտելիի համար առաջարկվի 25 մլն եվրոյից ավել գումար:
Իտալիայի ավարտված առաջնությունում հարձակվողն անցկացրել է 30 խաղ, դարձել 14 գոլի հեղինակ և կատարել 6 արդյունավետ փոխանցում: ԱԱ-2014-ի ժամանակ, երբ Իտալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբային փուլից, Բալոտելին խաղաց բոլոր 3 հանդիպումներում և դարձավ 1 գոլի հեղինակ: