Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն «Սպորտինգ»-ից պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Բացի այդ՝ անգլիական ակումբի կիսապաշտպան Նանին առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Սպորտինգ»-ում:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն արդեն կիսվել է Ռոխոյի մասին իր տպավորություններով.
«Մարկոսը լավ պաշտպան է համարվում: Նա միջազգային ֆուտբոլում շատ բարձր մակարդակի վրա է խաղացել և կարող է գործել ինչպես կենտրոնական պաշտպանի դիրքում, այնպես էլ` ձախ պաշտպանի, ունի հմտություններ, ֆիզիկական ուժ և սովորելու ցանկություն:
Նա շատ լավ է անցկացրել աշխարհի առաջնությունը, մի քանի տարի խաղացել է Եվրոպայում:
Ռոխոն շատ լավ լրացում է մեր թիմի համար», – մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: