Ֆինանսական «որոգայթից» դուրս գալու նպատակով Օսկանյանը վաճառում է իր տներից մեկը․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. ««USAID-ն օրերս մերժել է «Սիվիլիթասին» հերթական դրամաշնորհի տրամադրումը: Հենց օտարերկրյա ֆինանսավորման դադարեցման պատճառով է, որ Ստամբուլում գործող «Սիվիլիթասի» մասնաճյուղի ֆինանսավորումն ապահովելու համար պարոն Օսկանյանը վերջերս Ստամբուլում կազմակերպել էր դրամահավաք-ճաշկերույթ, որի արդյունքում տեղի հայ գործարարներից կարողացել էր հավաքել ընդամենը 20.000 դոլար:

Ասում են, որ այս ֆինանսական «որոգայթից» դուրս գալու նպատակով Վ. Օսկանյանը նույնիսկ վաճառքի է հանել Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ կես միլիոն դոլար է:

Պարոն Օսկանյանի ֆեյսբուքյան էջից երևում է, որ վերջին ամիսներին նա պարբերաբար հոդվածներ է գրում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրատվական կայքի համար: Սակայն, ինչպես պարզվեց, ՀՀ նախկին արտգործնախարարը «Ալ Ջազիրայի» համար հոդվածներ է գրում ոչ թե ազատ ժամանակը լրացնելու կամ միջազգային անցուդարձի վերաբերյալ իր «հեղինակավոր» խոսքն ասելու համար, այլ դա անում է ընդամենը իր ֆինանսական ճեղքվածքը որոշ չափով փակելու նպատակով: Պարզվում է, որ գործող կարգի համաձայն՝ «Ալ Ջազիրան» նմանատիպ յուրաքանչյուր հոդվածի համար հեղինակին վճարում է 1.000 դոլար հոնորար: Այդ առումով բացառություն չէ նաև Վարդան Օսկանյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս