«Կոռուպցիոն ռիսկեր, որ տեսնեինք կասեինք». Համաշխարհային բանկի կողմից տրամադրված գումարն ինչ ճակատագիր է ունեցել. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Օրերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ԱԺ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկը հսկայական միջոցներ է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի անվճար սկրինինգային ծրագիր, սակայն մինչ օրս այն կյանքի չի կոչվել:

Ծրագիրը ղեկավարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:ՙԻրավունքը՚ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս ծրագիրի հետեւում կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, քանի որ որեւէ մեկին հայտնի չէ,թե Համաշխարհային բանկի կողմից տրամադրված գումարն ինչ ճակատագիր է ունեցել. ՙԱյս հարցին գուցե Առողջապահության նախարարությունը պատասխանի, ես Արդարադատության նախարարությունից եմ: Կոռուպցիոն ռիսկեր որ տեսնեինք, անպայման այդ մասին կասեինք, հարցի պատասխանն իմ իրավասություններից դուրս է՚,- եզրափակեց Ս. Քրմոյանը»

Առավել մանրամասն՝ «Իրավունք» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս