
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ընդգծել է, որ ակումբի տրանսֆերային գործունեությունը կարող է շարունակվել: Նա անդրադարել է նաև Մարկոս Ռոխոյի ձեռքբերմանը:
«Պետք է գնել նրանց, ովքեր կարող են օգուտ բերել ակումբին: Այդ պատճառով էլ մենք ձեռք բերեցինք Ռոխոյին: Նա կարող է խաղալ մի քանի դիրքում, այնպես որ, նա մեզ համապատասխանում է:
Բայց մենք կարող ենք էլի խաղացողնոր ձեռք բերել. երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել, չնայած իմ կողմից ճիշտ չէր լինի միանգամից ֆուտբոլիստների վրա «խաչ քաշելը»: Ես բոլորին կտամ հավասար շանսեր, ապա նոր որոշում կկայացնեմ», – մեջբերում է մարզչի խոսքերը The Telegraph-ը: