Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը կվերազինվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, որին մասնակցում էին ՍՊԾ գործակալության, Սեյսմիկ պաշտպանության արևմտյան և հյուսիսային ծառայությունների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ՝ Գյումրիում տեղակայված Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի /ԵԻՍԻ/ ղեկավարներն ու մասնագետները:

ԵԻՍԻ-ն ներկայացրեց դեֆորմոգրաֆի՝ իրենց կողմից մշակված և պատրաստված էլեկտրոնային բլոկի մակետը, խնդիր ունենալով այդ մակետի հիման վրա ստեղծվելիք էլեկտրոնային բլոկի գործող սարքը տեղադրել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելում:

Մտքերի հանգամանալից և շահագրգիռ փոխանակման արդյունքում որոշվեց շարունակել ՍՊԾ-ի և ԵԻՍԻ-ի միջև համագործակցությունը՝ դրված կարևոր ու հրատապ խնդիրը առանց հապաղելու լուծելու նպատակով:




Լրահոս