Ժիրինովսկին ցանկանում է անցնել միապետության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին այն կարծիքին է, որ Ռուսաստանում հարկավոր չէ ժողովրդավարություն, և առաջարկում է արգելել բոլոր քաղաքական կուսակցություններըու ընտրել երկրի կառավարման մեկ այլ ձև, գրում է vesti.ru-ն: 

Նա առաջարկել է անցնել ընտրովի միապետության: Ժիրինովսկու համոզմամբ, ժողովրդավարության պահպանման դեպքում, Ռուսաստանը շարունակելու է սողալ և նշել է, որ չսողալու, այլ՝ քայլելու համար հարկավոր է հեռանալ ժողովրդավարությունից:

Նրա կարծիքով, ժողովրդավարական համակարգը պարտադրվել են թույլ երկրներին: Ժիրինովսկին առաջարկել է դրանց փոխարեն ներդնել ընտրովի միապետություն՝ «5-6 հազար մարդ հավաքվում է և ընտրում կայսրին»:




Լրահոս