Լոս Անջելոս քաղաքում անհայտ անձինք կրակել են հայտնի հիփ-հոփ երգիչ Քրիս Բրաունի ուղղությամբ, այս մասին հայտնում է Itar-Tass-ը: Ինչպես հայտնել է The Daily Mail-ը, միայն երջանիկ պատահականության շնորհիվ երգիրը չի տուժել, սակայն վիրավորել են նրանից քիչ հեռու գտնվող մի քանի անձինք:
Վիրավորների թվում է ռեփ երաժշտության հայտնի պրոդյուսեր Սյուդջ Նայտը: Նշվում է, որ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են , իսկ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
համաձայն ունեցած տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել գիշերային ակումբի հավաքույթներից մեկի ժամանակ: Ներկա դրությամբ Բարունի վրա հարձակված անձինք ձերբակալված են, նրանց հարցաքննում են: Հարձակման շարժառիթների կամ մյուս վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում: