Քրիս Բրաունի դեմ մահափորձի ժամանակ 3 մարդ վիրավորվել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել հանրահայտ կատարող Քրիս Բրաունի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում Daily Mail-ը, նա չի տուժել՝ «բարեհաջող հանգամանքների շնորհիվ»:

Կրակոցների հետևանքով մոտակայքում գտնվող երեք մարդ վիրավորվել է, այդ թվում նաև երաժշտական հայտնի պրոդյուսեր Սյուդժ Նայթը: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծանր վիճակում է: Նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Հոլիվուդում: Հարձակում կատարողները ձերբակալված են, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս