Իշխանությունների անգործության պատճառով 1400 երեխա մանկապիղծների զոհ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Ռոտտերհամ քաղաքում ավելի քան 1400 երեխա վերջին 16 տարիների ընթացքում Ասիայից եկած մանկապիղծների զոհ են դարձել, հայտնում է The Telegraph-ը:

Միգրանտների ամենակրտսեր զոհը 11 տարեկան է: Իրավապահ մարմիններն անտեսել են դեռահասների բողոքները՝ համարելով, որ երեխաները կամ հոգեբանորեն հավասարակշռված չեն և պատմություններ են հորինում, կամ էլ սեռական շփումները տեղի են ունեցել երկուստեք համաձայնությամբ:

Եկվորների բանդաները դպրոցականներին և նրանց ընտանիքներին սպառնում էին կրկնել բռնաբարությունը և նրանց առողջությանը ծանր վնաս պատճառել:

Շոտլանդիայում սոցիալական աշխատանքի նախկին գլխավոր տեսուչ Ալեքսիս Ջեյը նախօրեին զեկույց էր հրապարակել այս հանցագործությունների մասին, որից հետո քաղաքապետ Ռոջեր Սթոունը հրաժարական էր տվել:




Լրահոս