![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/Vicente+del+Bosque+Spain+Euro+2012+Training+_9NBl0J4HEYl.jpg)
Իսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի՝ հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին որոշումը:
«Շատ դժվար կլինի գերազանցել Ալոնսոյին: Նա մեզ թողնում է մեծ ժառանգություն: Ալոնսոն իրեն որպես իսկական պրոֆեսիոնալ է դրսևորել: Ես մեծ հարգանք եմ տածում այդ ֆուտբոլիստի հանդեպ: Համատեղ աշխատանքի ընթացքում մեր հարաբերությունները մշտապես իդեալական են եղել», – նշել է դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ հավաքականի կազմում Ալոնսոն անցկացրել է 114 խաղ, երկու անգամ դարձել Եվրոպայի (2008, 2012) և մեկ անգամ Աշխարհի չեմպիոն (2010):