Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոուրինյոյին. Սամուէլ Էտօ՛Օ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էվերտոն»-ի նորեկ Սամուէլ Էտօ՛Օ-ն շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբ «Չելսի»-իգլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոից:

Նշենք, որ անցյալ մրցաշրջանում տեղեկություններ էին տարածվել, թե նրանց միջև կոնֆլիկտ է եղել: Սակայն, իրականում, նրանց հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

«Ես չեմ անհանգստանում, որ նոր ակումբում իմ դեբյուտը կկայանա նախկին թիմիս հետ հանդիպման ժամանակ: Ինձ համար կարևոր է հարմարվել թիմակիցներիս խաղին:

Միակ բանը, որ ես պետք է անեմ՝ դեմ առ դեմ հանդիպելիս Մոուրինյոյին, նրան շնորհակալություն հայտնելն է: Հենց նրա շնորհիվ  ընդունելի դարձա Պրեմիեր լիգայում և  անցկացրեցի կարևոր հանդիպումներ», – նշել է նա:




Լրահոս