Ավտոմեքենաների բախման արդյունքում ուղևորը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեի դիմաց բախվել է 1979 թ. ծնված Եփրեմ Մ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված, 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին պատկանող մեկ այլ «Մերսեդես»-ի, իսկ վերջինս էլ առաջ գնալով` բախվել է կայանված, 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով Երեմ Մ.-ն և առաջին «Մերսեդես»-ի ուղևոր, 1943 թ. ծնված Էդիսոն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն, որտեղ Է. Գևորգյանը մահացել է:

Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1993 թ. ծնված Աշոտ Ղ.-ն է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ` ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին:

Վերջինս նյութերի հետ միասին ներկայացվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Կատարվում է քննություն:




Լրահոս