Գյումրիում ուսանողների պակաս կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում այս տարի դիմորդների զգալի պակաս է նկատվել: Գործող 3 պետական բուհերում էլ ԿԳ նախարարության սահմանած տեղերից շատերը թափուր են մնացել, չեն լրացվել անգամ անվճար տեղերը: ԳՊՄԻ-ի քարտուղարությունից տեղեկացանք, որ իրենց մոտ այս տարի սահմանված էր 572 տեղ, սակայն բուհ է ընդունվել 239 ուսանող: Իսկ ահա Գյումրու ՀՊՃՀ-ում 90 ուսանող է գրանցվել, մինչդեռ սահմնաված էր 210 տեղ:

Դասախոսները դիմորդների նման պասիվությունը մի քանի գործոնով են բացատրում` արտագաղթ, վարձավճարների թանկացում եւ մայրաքաղաքում ուսանելու ցանկություն: Ի դեպ, վերջին գործոնի առկայությունը մեզ հետ զրույցում չհերքեցին նաև դիմորդները: Նրանցից շատերի խոսքերով` մարզերում իրենց ապագան չեն տեսնում, բացի այդ նախատեսված շատ մասնագիտություններ Գյումրիի գործող բուհերում բացակայում են:




Լրահոս