Armenian text to speach

Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում։

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մասնաճյուղի էլեկտրիկը աշխատանքի ժամանակ էլեկտրահարվել է և մահացել տեղում։ Մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը մոտ 60 տարեկան է եղել։

ArmLur.am-ը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀԷՑ-ից, որտեղից պաշտոնապես հայտնել են.

«Դեպքը երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել։ Դեռ պարզ չէ մահվան պատճառը։ Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է։

Ցավում ենք շատ և մեր վշտակցությունն ենք հայտնում մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Գյումրիի <<Ղարս>> մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր է։

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու մահվան հստակ պատճառը դեռ պետք է պարզվեն։

Սոնա Գրիգորյան




Լրահոս