«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Անխել Դի Մարիան կստանա շաբաթական 280 հազար ֆունտ աշխատավարձ, հայտնում է Mirror-ը:
Սա Ուեյն Ռունիից հետո թիմում երկրորդ ցուցանիշն է, ով ստանում է շաբաթական 300 հազար: Ակումբը ստիպված էր ֆինանսական այդպիսի պայմաններ առաջարկել Դի Մարիային, քանի որ այս մրցաշրջանում հանդես չի գալիս եվրոպական գավաթներում:
Ընդհանուր առմամբ, արգենտինացին հինգ տարվա պայմանագրի համաձայն կստանա մոտ 70 մլն ֆունտ: