ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրում «Սենտ-Էտյեն»-ի դեմ խաղից ստացած տպավորություններով (5:0):
«Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, հիանալի խաղ էր: Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, քանի որ նոր եմ ապաքինվել վնասվածքից: Սակայն բոլոր ուժերս վատնեցի խաղադաշտում և դարձա 3 գոլի հեղինակ: 5:0 հաշիվը խոսում է այն մասին, որ ՊՍԺ-ն խաղային ռիթմում է գտնվում», – շվեդ հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն այդ խաղում առաջին անգամ դուրս էր եկել խաղադաշտ և դարձել հեթ-տրիկի հեղինակ: