Շարունակվում են Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին սատարելուն ուղղված քայլերը: Սեպտեմբերի 12-ին ժամը 18:30 ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի` ցույց է նախատեսվում Նյու-Յորքում ՌԴ դեսպանատան դիմաց:
Նշենք, որ այս օրերին Հայրապետյանի ինքնազգացողությունը կրկին վատացել էր: Իսկ օրեր առաջ «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբը նամակով դիմել էր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին` կոչ անելով չեղյալ համարել Մոսկվայում կայանալիք համերգը:
Հիշեցնենք, որ նման մի ցույց տեղի էր ունեցել օգոստոսի 23-ին, երբ Հայրապետյանի ազատության համար պայքարող մարդիկ կրկին հավաքվել էին Նյու Յորքում ՌԴ դեսպանատան դիմաց. «Չկա արդարադատություն Ռուսաստանում», «Ազատություն Լևոն Հայրապետյանին» և այլ կոչերով ու պաստառներով մարդիկ պահանջում էին ազատ արձակել հայազգի գործարար-բարերարին: