Վոլոդյա Ավետիսյանի պատժաչափը պետք է լինի 5 տարուց ոչ ավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, պետք է լսվի իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը:

Պաշտպանի փոխանցմամբ` Վերաքննիչից իր պահանջն արդարացումն է լինելու, և դրա չբավարարման դեպքում ինքը կպահանջի բեկանել վճիռը և կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան:

«Այս պահանջներից գոնե մեկի չբավարարման դեպքում վերաքննիչը կարող է փոխել Ավետիսյանի պատժի չափը: Այն կարող է լինել 5 տարուց ոչ ավել, որպեսզի հնարավոր լինի կիրառել համաներում»,- տեղեկացրեց պաշտպան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, 2000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:




Լրահոս