Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին` ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14 րդ կմ-ի հատվածում դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել Ն. Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 34 DS 797 պ/հ  և Ն. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 33 UT 684 պ/հ   ավտոմեքենաները (վարորդ Վ. Մ.ծնվ.1952թ.) : «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ն, Ս. Մ.-ն (ծնվ. 1988թ.) , Ա. Ղ.-ն (ծնվ. 1985թ.), Գ. Վ.-ն (ծնվ. 1976թ.) տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ. Մ.-ի, Ա. Ղ.-ի և Գ. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:




Լրահոս